Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը, որը ստորագրվել էր 2026-ի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում, նախատեսում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ կապի ապահովում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Տրանսկասպյան առևտրային երթուղու զարգացում։












