Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Եվրոպացի լիդերների հավաքին, ըստ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքի, հրավիրված է նաև Ադրբեջանը: Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի վարչապետ Միխեալ Մարտինը։ Մասնակիցները քննարկելու են Եվրոպայի մրցունակության, անվտանգության ապահովման և պաշտպանության հարցերը:
Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հավաքն անցկացվել էր Երևանում:












