Գլխավոր Լրահոս

«Հինգ տարի աշխատել ենք, բայց աշխատավարձ չենք ստացել»

Արարատի մարզի բնակիչ Կարեն Հովհաննիսյանը պնդում է, որ ինքն ու ընտանիքի անդամները՝ մայրը և եղբայրը, 2019-ից մինչև 2024 թվականն զբաղվել են անասնապահությամբ, սակայն այդ ամբողջ ընթացքում չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձը։ «Ոչ շաբաթ ենք ունեցել, ոչ՝ կիրակի ու արձակուրդ։ Մենք պահել ենք այդ անասունը», - պատմում է Հովհաննիսյանը։

Անասուններին ի սկզբանե տվել էր Կամո Սարգսյանը, այնուհետև կենդանիները անկել են, Սարգսյանն այդ կորուստը գնահատել է 8 մլն դրամ։ Ավելի ուշ հայտնվել է նրա եղբոր որդին՝ Մեսրոպ Սարգսյանը։ Նա առաջարկել է հորեղբոր գումարով նոր անասուններ գնել, որ Կարենն ու ընտանիքի անդամները պահեն, իսկ վաճառքից ստացված գումարով վերադարձվի 8 մլն պարտքը։ Հովհաննիսյանի պնդմամբ՝ հինգ տարվա ընթացքում Մեսրոպ Սարգսյանը վաճառել է անասունները, բայց գումարը չի փոխանցել հորեղբորը։ Արդյունքում 8 մլն դրամի պարտքը մնացել է չմարված, իսկ ընտանիքը չի ստացել նաև իր աշխատանքի դիմաց հասանելիք վարձատրությունը։ 2024-ին նրանք որոշել են դադարեցնել աշխատանքը։

Կարեն Հովհաննիսյանը նաև պնդում է, որ չեն կարողացել վերցնել իրենց սեփական 52 գլուխ ոչխարները։

«Մենք մեր սեփական անասունը ջոկել էինք ու գնացել վերցնելու, բայց չթողեցին ու անգամ ոստիկանություն բերեցին մեզ վրա», - հիշում է Հովհաննիսյանը։

Կարեն Հովհաննիսյանն ու ընտանիքի անդամները դիմել են իրավապահներին, սակայն մինչ օրս, իր գնահատմամբ, գործով էական առաջընթաց չկա։ Նա իրավապահներից պահանջում է ընթացք տալ իրենց հաղորդմանը և պարզել տարիների աշխատանքի դիմաց չվճարված գումարների ու անասունների սեփականության հետ կապված հանգամանքները։

ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել նաև Մեսրոպ Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր։ ՍիվիլՆեթը պատրաստ է ներկայացնել նաև նրա տեսանկյունը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում