Գլխավոր Լրահոս

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Հայաստանցի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին և 10 միավորով գլխավորել իր խումբը։

Նոյեմբերի 13-ին կայացած խմբային փուլի երրորդ խաղափուլում Մարտիրոսյանն ու նորվեգացի գրոսմայստերն անցկացրել են երկու պարտիա։ Առաջինում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել, իսկ պատասխան պարտիայում, խաղալով սևերով, ոչ-ոքի է գրանցել։

Երկու պարտիաների արդյունքում Մարտիրոսյանը վաստակել է չորս միավոր և դարձել C խմբի միանձնյա առաջատարը՝ 10 միավորով։ Երկրորդ տեղում նիդեռլանդցի Անիշ Գիրին է՝ ինը միավորով։ Կարլսենը վեց պարտիայից հետո ունի հինգ միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։

Մարտիրոսյանը նախորդ երկու խաղափուլերում մեկական հաղթանակ և պարտություն էր գրանցել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի և Անիշ Գիրիի հետ դիմակայություններում։

Նորվեգացի Մագնուս Կարլսենը դասական շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն է։ Նա 2014-ին հասել է 2882 վարկանիշային միավորի՝ սահմանելով ՖԻԴԵ-ի պատմության ամենաբարձր ցուցանիշը։

Հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին մրցաշարի մեկնարկային կայծակնային շախմատի փուլում Կարլսենը հաղթել էր Մարտիրոսյանին և զբաղեցրել առաջին տեղը։

Բուդապեշտի մրցաշարին մասնակցում է 24 շախմատիստ՝ բաժանված չորս խմբի։ Խմբային փուլում յուրաքանչյուր մասնակից մյուսների հետ անցկացնում է երկուական պարտիա՝ ընդհանուր տասը պարտիա։ Հաղթանակի համար շնորհվում է երեք, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր։ Խմբերի առաջին տեղերը զբաղեցրած շախմատիստները կշարունակեն պայքարը մրցաշարի գլխավոր տիտղոսի համար։

Նոյեմբերի 14-ին Մարտիրոսյանը կմրցի աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ։

Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 20-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում