Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 20-րդ գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացնում են կառավարության լրատվական վարչությունից՝ միջոցառումը մեկնարկել է գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությամբ: Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնին, վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը՝ տիկնոջ ուղեկցությամբ, և ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:
Այնուհետև տեղի է ունեցել մասնակիցների համատեղ լուսանկարահանումը, որին հաջորդել է գագաթնաժողովի պաշտոնական բացումը: Ելույթ են ունեցել Կամբոջայի թագավորն ու վարչապետը, գագաթնաժողովի նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Բացման արարողության ընթացքում կազմակերպությունում նախագահությունը Ֆրանսիայից պաշտոնապես փոխանցվել է Կամբոջային:












