Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 19-ի ցերեկը և 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում նոյեմբերի 16-ի գիշերը, 19-ի ուշ երեկոյան, 20-ի գիշերն ու առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ը և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։










