Գլխավոր Լրահոս

Առողջության ապահովագրության համակարգը կընդլայնվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Առողջության ապահովագրության համակարգը կընդլայնվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը՝ 53 կողմ, 0 դեմ և 29 ձեռնպահ ձայներով։

Նախագծով նախատեսվում է 2027-ի հունվարի 1-ից համակարգում ընդգրկել մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի։ Ամսական 10,800 դրամ ապահովագրավճարից 4400 դրամը կվճարի պետությունը, 4400-ը՝ գործատուն, իսկ 2000-ը՝ աշխատողը։

Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։

Քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներին։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում գործարկվել է 2026-ի հունվարի 1-ից։ Առաջին փուլում դրանում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով քաղաքացիների որոշ խմբեր, ինչպես նաև առնվազն 200,000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողները։

Առաջին խմբերի ապահովագրավճարներն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Աշխատող քաղաքացիների համար գործում է ապահովագրավճարի մասնակի փոխհատուցման համակարգ։

Կառավարության ծրագրով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը նախատեսված է փուլային կարգով՝ մինչև 2028-ը։

Նոր փոփոխությունները դեռ պետք է ընդունվեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ օրենքի ուժ ստանալու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում