Գլխավոր Լրահոս

Կառուցապատողներին կպարտավորեցնեն կատարել բնակարանների գովազդում տրված խոստումները

Լուսանկարը՝ Գևորգ Հարոյանի։

Լուսանկարը՝ Գևորգ Հարոյանի։

Հայաստանում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնցով կառուցապատողները պարտավոր կլինեն կատարել բնակարանների գովազդում տրված խոստումները՝ ներառյալ բակերի բարեկարգումը, լողավազանների կառուցումը և այլ ենթակառուցվածքների ապահովումը։ Այս մասին ասել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «ՍիվիլՆեթ բիզնես»-ին չորեքշաբթի տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ կառուցապատողները հաճախ բնակարանները գովազդելիս ներկայացնում են բարեկարգ բակեր, լողավազաններ, շենքերի որոշակի արտաքին տեսք և այլ հարմարություններ, սակայն իրականությունը կարող է էապես տարբերվել ներկայացվածից։ Երբ գնորդները պահանջում են կատարել խոստումները, կառուցապատողները երբեմն հղում են անում պայմանագրերին, որոնցում այդ պայմանները ներառված չեն։

Գևորգյանը նշել է, որ քաղաքացին բնակարան գնելիս վճարում է ոչ միայն բնակելի տարածքի, այլև խոստացված միջավայրի համար։

Նրա խոսքով՝ հանձնաժողովն արդեն զբաղվել է նման դեպքերով և որոշումներ կայացրել՝ կառուցապատողներից պահանջելով կատարել գովազդով ստանձնած պարտավորությունները, նույնիսկ եթե դրանք պայմանագրերում արտացոլված չեն եղել։

Միաժամանակ նախատեսվում է հարցը կարգավորել օրենսդրությամբ։ Գևորգյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում է փոփոխությունների փաթեթ, որով կառուցապատողների գովազդում ներկայացված պայմանները պետք է պարտադիր ամրագրվեն պայմանագրերին կից փաստաթղթերում։

Նախատեսվող փոփոխությունների նպատակն է բացառել իրավիճակները, երբ կառուցապատողը բնակարանների վաճառքից հետո փոխում կամ չի կատարում գովազդում ներկայացված պայմանները։

Գևորգյանն անդրադարձել է նաև կառուցապատողների կողմից բնակիչներից լրացուցիչ գումարների գանձման դեպքերին։ Նա պատմել է, որ որոշ կառուցապատողներ բնակիչներից գազաֆիկացման համար լրացուցիչ վճարներ են պահանջել, թեև պայմանագրերով այդ ծախսերն արդեն ներառված են եղել բնակարանի արժեքում։ Հանձնաժողովի որոշումների արդյունքում գումարները վերադարձվել են քաղաքացիներին։

Գևորգյանի խոսքով՝ հանձնաժողովն արդեն գործող լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում կառուցապատողների գովազդային խոստումների կատարումն ապահովելու համար՝ չսպասելով նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում