Նոյեմբերի 22-ին WOODS կենտրոնում կկայանա ASA Forum 2026-ը՝ միավորելով մշակույթի և ստեղծարար ոլորտների ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին, պետական մարմիններին՝ քննարկելու Հայաստանի մշակութային ու ստեղծարար ոլորտների ներկան, մարտահրավերներն ու ապագան։
Ինչպե՞ս կարող է մշակույթը դառնալ հանրային օրակարգի կարևոր մաս։ Ինչպե՞ս ապահովել արվեստագետների աշխատանքային իրավունքները, ի՞նչ դեր կարող են ունենալ մեդիան, բիզնեսը և պետական քաղաքականությունը մշակույթի զարգացման գործում։
Այս և մի շարք այլ հարցեր կդառնան ASA Forum 2026-ի քննարկումների առանցքը, որի նպատակն է ստեղծել համագործակցության, փորձի փոխանակման և գործնական լուծումների մշակման հարթակ Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների համար։
«Արժևորելով մշակույթը» խորագրով այս տարվա ֆորումը կանցկացվի «Ստեղծենք, միավորվենք, գործենք» գաղափարի շուրջ՝ ընդգծելով մշակույթի ոլորտի մասնագիտական համախմբման, հանրային ձայնի և համակարգային փոփոխությունների կարևորությունը։
Միջազգային փորձ և նոր հեռանկարներ
Ֆորումի գլխավոր բանախոսն է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի (Swedish Arts Grants Committee) գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսը։ Մշակութային քաղաքականության, կատարողական արվեստի և արվեստի կառավարման ոլորտներում մեծ փորձ ունեցող մասնագետը կներկայացնի իր դիտարկումները՝ անդրադառնալով Շվեդիայի փորձին։
Ֆորումին ելույթով հանդես կգա նաև Ռագնար Սիլը՝ միջազգային մշակութային քաղաքականության փորձագետ, Creativity Lab-ի հիմնադիր և կառավարիչ
www.asaarmenia.org | [email protected] |
գործընկեր։ Նա կներկայացնի եվրոպական ստեղծարար արդյունաբերության ուսումնասիրությունների ու զարգացման ekip-ի լաբորատորիան և կիրականացնի ինտերակտիվ աշխատաժողով՝ մասնակիցների ներգրավմամբ մշակելու մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված գործնական առաջարկներ։
Հետազոտություններ, քննարկումներ և գործնական առաջարկներ
Ֆորումի ծրագիրը ներառում է երկու պանելային քննարկում, տվյալահեն զրույց, միջազգային փորձագետների ելույթներ և ինտերակտիվ աշխատաժողովներ։
Օրվա ընթացքում կներկայացվեն ASA-ի՝ մշակութային սպառման վերաբերյալ հետազոտության հիմնական արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության պատվերով` նպատակ ունենալով հասկանալ Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող քաղաքացիների մշակութային կարիքներն ու հնարավորությունները:
Առաջին պանելային քննարկումը՝ «Ստեղծագործողից մինչև հավաքական ձայն», կանդրադառնա արվեստագետների կարգավիճակին, աշխատանքային պայմաններին, մասնագիտական միավորումներին և մշակութային ոլորտի արդար ներկայացվածությանը։
Երկրորդ պանելային քննարկման՝ «Արվեստը մեդիայում․ մշակույթի տեսանելիությունը մեդիայում և առցանց հարթակներում», շրջանակում մասնակիցները կքննարկեն մշակույթի ներկայացվածության և տեսանելիության հարցերը հայաստանյան մեդիայում։ Անդրադարձ կլինի ԱՐէ մշակութային հիմնադրամի պատվերով ՄՆԿ-ի իրականացրած «Արվեստն ու մշակույթը հայաստանյան մեդիայում» հետազոտությանը։ Այս քննարկումը կազմակերպվել է ՄՆԿ-ի հետ համագործակցությամբ:
Օրվա ավարտին տեղի կունենա Business to Arts (B2A) մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կարժևորվի արվեստին և մշակույթին աջակցող պատասխանատու բիզնեսների ներդրումը։ Մրցանակաբաշխությանը կհաջորդեն փակման արարողությունն ու երաժշտական ընդունելությունը։
www.asaarmenia.org | [email protected] |
ASA Forum 2026-ը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու միջոցառմանը, լուսաբանելու քննարկումներն ու կարևոր ելույթները, զրուցելու բանախոսների և ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ֆորումը հնարավորություն է ստեղծելու բաց երկխոսություն մշակույթի ոլորտի խնդիրների, հնարավորությունների և ապագայի շուրջ՝ միավորելով տարբեր փորձառություններ և մասնագիտական հեռանկարներ։
Գրանցված մասնակիցների համար նախատեսված ավտոբուսները կիրակի առավոտյան 09:30-ին Հանրապետության հրապարակից (նախկին ԱԳՆ շենքի դիմաց) կմեկնեն դեպի Woods կենտրոն:
Միջոցառման մանրամասները
● Ամսաթիվ՝ 22 նոյեմբերի, 2026 թ. (կիրակի)
● Ժամը՝ 10:00 - 20:00
● Վայրը՝ WOODS կենտրոն, Ջրվեժ
● Կազմակերպիչ՝ Արվեստի ջատագովման համայնք (Advocacy Society for the Arts - ASA)
● Մուտք՝ անվճար, նախնական գրանցմամբ։
Միջոցառման ծրագրին ծանոթանալու և գրանցման համար այցելեք կայք. Կայք՝ https://forum.asaarmenia.org/
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար՝
Անժելա Շահումյան
+37455683013
ASA Forum 2026 - Make Culture Count. Creators. Collective Voice. Public Action.












