Գլխավոր Լրահոս

Ս. Սարգսյանը չի գնա յուրայինների դիակների վրայով. Գ. Սահակյան

Ս. Սարգսյանը չի գնա յուրայինների դիակների վրայով. Գ. Սահակյան

Սերժ Սարգսյանը և նրա թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով անցնելու ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` մարտի 9-ին հայտարարած հացադուլին և հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի երդումնակալության արարողությունը կկայանա միայն իր՝ Հովհաննիսյանի դիակի վրայով: 

«Մենք զոհերի կողմնակից չենք և պատերազմի ժամանակ էլ ասում էինք մեր մարտիկներին, որ մեռնելու իրավունք չունեն: Այսինքն՝ մեռնել նշանակում է հիասթափություն, այնպես, որ չեմ գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի այդ դարձվածը»,- ասաց Սահակյանը՝ վստահություն հայտնելով, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, այնուամենայնիվ, տեղի կունենա:

«Չէի ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ աներ: Բնականաբար, եթե հարց լինի ոչ թե զորակցելու, այլ պարզապես միջամտելու հացադուլին, ես կայցելեմ Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով, այն հարցին, թե արդյոք կայցելի հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ հարցին, թե արդյոք Հովհաննիսյանին կայցելի Սերժ Սարգսյանը՝ Սահակյանը նշեց, որ փիառի  տեսակետից շատ լավ բան է, բայց «կայցելի՝ չի այցելի. չեմ կարծում, որ ժողովրդի փորը դրանով կկշտանա»:

Սահակյանը նշեց, որ իշխանությունը գնալու է ռադիկալ փոփոխությունների ճանապարհով և  առաջարկում է բոլոր ուժերին միանալ այդ փոփոխությունների իրականացմանը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի առաջարկներին՝ կապված Սահմանադրական փոփոխությունների, Հայաստանի կառավարման ձևը խորհրդարանական կառավարման վերափոխելու, նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և վերահսկողական մարմիններում ընդդիմության ներկայացուցիչներ ունենալուն՝ Սահակյանը նշեց, որ Սահմանադրական  փոփոխությունները քննարկելի են, բայց ՀՀԿ-ի ստորագրությամբ կառավարման ձև չի կարող փոխվել: Սահակյանը նշեց, որ նոր խորհրդարանական ընտրությունները՝ թե՛ բարոյական, թե՛ իրավաբանական տեսակետից անհնարին են, սակայն չբացառեց վերահսկողական մարմիններում ընդդիմության ներկայության հնարավորությունը:

«Ընդդիմությունը բնական է, որ պետք է պայքարի և քննադատի իշխանություններին և դա մի կողմից էլ օգնություն է իշխանությանը՝ ծրագրերի բացը լրացնելու համար»,- ասաց Սահակյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում