Գլխավոր Լրահոս

Ծանրից թեթևն էլ կա

Ծանրից թեթևն էլ կա

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքում պարզվել է, որ երկու խոշոր սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակներ վաճառվում են առանց համապատասխանության սերտիֆիկատի և հայերեն մակնշման։ Բացի այդ՝ «Երևանի ոսկերչական գործարան - Գնոմոն» ընկերությունում օգտագործվող չափման միջոցների սահմանված չափման տիրույթը չի համապատասխանել կշռվող իրերի քաշին։

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հունվար-փետրվար ամիսներին տեխնիկական կանոնակարգերի և նորմերի պահանջների պահպանման վերահսկողություն է իրականացրել 30 ընկերությունում, որոնցից 15-ում հայտնաբերել է խախտումներ։ Եթե ընդհանրացնենք միտումը, ապա հայաստանյան տնտեսավարողների առնվազն 50%-ը չի պահպանում տեխնիկական կանոնակարգերը։ Ստուգումների արդյունքում 15 տնտեսավարողի նկատմամբ կիրառվել է Դ3,1 մլն-ի տուգանք։

Ամենից շատ տուգանվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս գրիգը» (շահագործում է «Երևան սիթի» սուպերմարկետային ցանցը)՝ Դ900 հազ-ով, և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպը»՝ Դ800 հազ-ով։ Սուպերմարկետների այս ցանցերում խաղալիքների, լվացող, մաքրող միջոցների, էլեկտրական սարքավորումների որոշ ապրանքատեսակներ վաճառվել են առանց համապատասխանության սերտիֆիկատի և հայերեն մակնշման։ Տուգանվել է նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Տեխնոլայֆ» ընկերությունը՝ Դ100 հազ-ով։

Կենցաղային տեխնիկայի, խաղալիքների, լվացող միջոցների համապատասխանության սերտիֆիկատի բացակայությունը նույնքան վտանգավոր է, որքան սննդամթերքինը։ Պարզ ասած՝ դրանք կարող են ունենալ ոչ միայն անհայտ ծագում, այլև անհայտ բաղադրություն։

Այդուհանդերձ, տուգանելով սուպերմարկետներին՝ պետական տեսչությունը հազիվ թե կանխում է ներքին շուկայում առանց համապատասխանության սերտիֆիկատի ապրանքների իրացումը, քանի որ դրանք ներկրվում կամ արտադրվում են այլ ընկերությունների կողմից։ Եթե նույնիսկ սուպերմարկետները հրաժարվեն նման ապրանքատեսականու իրացումից, այն կարող է վաճառվել մանրածախ այլ ցանցերում, փոքր խանութներում։

Եթե սուպերմարկետներում վաճառվող ապրանքատեսականին կարող է վնաս պատճառել առողջությանը, ապա «Երևանի ոսկերչական գործարան - Գնոմոն» ընկերության զարդերը հարվածում են սպառողի դրամապանակին։ Տեսչությունում պարզել են, որ գործարանում օգտագործվող չափման միջոցների սահմանված չափման տիրույթը չի համապատասխանում կշռվող իրերի քաշին, ինչի համար նշանակվել է Դ100 հազ-ի տուգանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում