Գլխավոր Լրահոս

Ընդդիմության դե ֆակտո հաղթանակը պետք է դառնա դե յուրե. Ռ. Հակոբյան

Ընդդիմության դե ֆակտո հաղթանակը պետք է դառնա դե յուրե. Ռ. Հակոբյան

Բոլորն էլ գիտեն, որ ընդդիմությունը հաղթել է ընտրություններում, սակայն նորությունը կլինի այն, որ ընդդիմության դե ֆակտո հաղթանակը դառնա դե յուրե: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ թեև Սահմանադրական դատարանից առանձնապես մեծ սպասելիքներ չունեն, սակայն «դիմելը, միևնույնն է, անհրաժեշտություն էր, քանի որ դա միակ կառույցն է, որը կարող է վերահաշվարկի որոշում կայացնել»:

Անդրադառնալով ՀՀԿ-ական գործիչների հայտարարություններին, թե Րաֆֆի Հովհաննիսայնն ու իր թիմակիցները չգիտեն, թե ինչ են ուզում` Հակոբյանն ասաց. «Եթե իրենք չեն հասկանում, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, մենք և հարյուր հազարավոր մարդիկ, ապա ես ոչինչ չունեմ իրենց ասելու»:

Մարտավարական հետագա քայլերի մասին «Ժառանգության» խմբակցության ղեկավարը չցանկացավ խոսել` նշելով, թե չի ուզում մանրամասնել դրանք: Միաժամանակ` Հակոբյանը վստահեցրեց, որ հստակ քայլեր կան, պարզապես դրանք իրագործելու համար ժամանակ է պետք, իսկ գործընթացն արդեն սկսվել է:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում` գործող նախագահ Սերժ Սարգսյանից պահանջելով ճանաչել «ժողովրդի հաղթանակը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում