Լուսանկարը` Ֆոտոլուրի
Եվրոպական ժողովրդական կուսակցության` կեղծիքի ճանապարհով գնալով դեպքում «Ժառանգություն» կուսակցությունն ընդհանուր ոչինչ չի ունենա ԵԺԿ-ի հետ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրման կապակցությամբ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հղած շնորհավորանքին:
«Պարոն Մարտենսը խախտել է ԵԺԿ-ի նախագահական իր գործառույթները: Ինքը պետք է ոչ միայն վերանայի իր մոտեցումը, այլև պատասխան տա ԵԺԿ անդամ կուսակցությունների առջև իր վարքի համար»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ եթե Մարտենսի վարքը դառնա ամբողջ կուսակցության հավաքական կարծիքը, ապա «Ժառանգությունը» կդիտարկի ԵԺԿ-ն լքելու հնարավորությունը:
«Ժառանգության» առաջնորդը հավելեց, որ ներկայում ԵԺԿ-ն խնդիր ունի` հավատարիմ մնալու իր արժեքներին:
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել Ազատության հրապարակում և պահանջում է Սերժ Սարգսյանից մինչև ապրիլի 9-ը «ճանաչել ժողովրդի հաղթանակը»:
Civilnet











