Շվեդական East Capital-ի կողմից վերահսկվող ուղղակի ներդրումների հիմնադրամը վրացական Bank of Georgia-ում իր 10,1% մասնաբաժինը վաճառել է $75 մլն-ով: Տեղաբաշխման կատարվել է $13,75/1 բաժնետոմս գնով: Կազմակերպիչները ռուսական «Ռենեսանս կապիտալը» և բրիտանական Numis Securities-ն են:
Վերջին երեք ամսում բանկի գնանշումները շուրջ 45%-ով թանկացել են Վրաստանում քաղաքական իրադրության կայնունության ֆոնին, և հիմնադրամը որոշել է ամրագարել իր շահույթը: Ըստ տեղաբաշխման կազմակերպիչների՝ գնորդների թվում նաև ռուսական վերահսկիչ ընկերություններ են: Բացի այդ՝ նախքան տեղաբաշխումը ներգրավված են եղել միջազգային 8 ներդրողներ, ինչը հնարավորություն է տվել հայտերի գիրքը փակել մինչ գործարքի մասին պաշտոնական հայտարարությունը:
Վերջին անգամ ԱՊՀ-ում մասնավոր բանկերի շրջանում տեղբաշխում արել էր ռուսական «Նոմոս բանկը»՝ 2011թ. գարնանը: Այնուհետ նման փորձ էր կատարել ռուսական «Պրոմսվյազբանկը», սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Bank of Georgia-ն Վրաստանում ոլորտի առաջատարն է:
Civilnet











