Գլխավոր Լրահոս

Ինտերվենցիաներն օգնել են ամրապնդել դրամը

Ինտերվենցիաներն օգնել են ամրապնդել դրամը

Անցած և այս շաբաթ դրամի արժեզրկումը պայմանավորված էր սպասումներով։ Մարտի 14-15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» բորսայում արձանագրվել է դրամի աննշան ամրապնդում, այն ապահովել է Կենտրոնական բանկը՝ ինտերվենցիաների ճանապարհով։

Որ այս շաբաթ արտարժույթի շուկայում առկա էին դրամի արժեզրկման սպասումներ, վկայում են արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի գործարքները։ Այսպես բանկերը գնել են $72,3 մլն և վաճառել $91,3 մլն։ Գործարքները գտնվել են միջին շաբաթական ցուցանիշի շրջանակում, թեև դրամն արժեզրկվել է 3 կետով։

Սպեկուլյացիաները գագաթնակետին հասան մարտի 14-ին, երբ բորսայում առք ու վաճառքի գործարքների ծավալը կազմեց $6,63 մլն։ Գործարքների փոխարժեքից երևում է, որ այդ ծավալի մի մասն ապահովել է ԿԲ-ն։ Մարտի 15-ին բորսայում վաճառվել է ևս $3,15 մլն։

Դրամի արժեզրկման սպեկուլյատիվ գործողությունների «կանխման» օգտին է խոսում այն, որ եթե մարտի 15-ին բորսայում բացման փոխարժեքը կազմում էր Դ414,4/$1, ապա փակմանը արդեն Դ414/$1 էր։

Նախորդ տարիների միտումներից երևում է, որ մարտ-ապրիլ ամիսներին տեղի է ունենում դրամի արժեզրկում, քանի որ այս ժամանակահատվածում տրանսֆերտների ծավալը միջին ամսականից նվազում է մոտ 25%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում