Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը Հայաստանում է: Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա նրա համերգը: Երգչին ուղեկցում են երաժիշտներ, բեք-վոկալային երգիչներ, պարողներ: Նա պատրաստվում է երգել իր ամենասիրված երգերը և լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ուսումնասիրել է, թե ինչ երգեր են հայերը սիրում:
«Արդեն շուրջ 2000 տարի է, որ իմ հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ: Մեր լեզուները մեծ նմանություն ունեն,- նշել է նա:- Ես մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ: Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու, և երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` ճանաչելու հայ ընկերներիս երկիրը»:
Civilnet











