Գլխավոր Լրահոս

ՀՀ փոխվարչապետը ԱՄԷ-ում հանդիպել է «Մաջիդ ալ Ֆուտտեյմ»-ի ղեկավարների հետ

ՀՀ փոխվարչապետը ԱՄԷ-ում հանդիպել է «Մաջիդ ալ Ֆուտտեյմ»-ի ղեկավարների հետ

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանը այսօր Դուբայում հանդիպել է ԱՄԷ զարգացման և միջազգային համագործակցության նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ. տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքից:

Փոխվարչապետը նախ շնորհավորել է Լուբնա ալ Քասիմիին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նախկինում արտաքին առևտրի նախարարի պաշտոնում նրա հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:

Կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» (Majid Al Futtaim) ընկերության ղեկավարների հետ: Նրանք փոխվարչապետին տեղեկացրել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի մասին: Երկուստեք փոխշահավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնվել: Ա. Գևորգյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ընկերությանը` նախանշված ծրագրերի իրագործման հարցում:

Փոխվարչապետի մյուս հանդիպումը ԱՄԷ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ էր, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, անասնապահության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև Հայաստանից կենդանի անասունների արտահանման հնարավորությունները:

Ավարտելով այցը ԱՄԷ` փոխվարչապետը մեկնել է Քուվեյթ:

Հիշեցնենք, որ Carrefour ապրանքանշանի զարգացման իր հայեցակարգի համաձայն` Majid Al Futtaim խումբը շարունակում է վերլուծել հայկական շուկան: Երևանի Dalma Garden Mall առևտրի կենտրոնում փակցված են Carrefour խանութի բացումն ազդարարող պաստառները: ՍիվիլՆեթի աղբյուրների տեղեկություններով՝ Dalma Garden Mall-ից բացի, Carrefour-ը նախատեսում է հիպերմարկետներ բացել Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, և Ավանում՝ Երևան-Սևան ճանապարհին:

Նշենք նաև, որ 2012թ. նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած նախորդ այցի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը կրկին հանդիպում էր ունեցել Majid Al Futtaim ընկերության ղեկավարների հետ: Հաղորդվել էր Հայաստանում շուրջ 150 մլն դոլարի ներդրումային նախագծի մասին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում