Apple-ը թողարկել է iOS 6.1.3-ը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը թողարկել է բջջային օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը` iOS 6.1.3-ը, հաղորդում է Cnet-ը:
Այս տարբերակում հեռացված է համակարգի այն թերությունը, որի հետևանքով կողմնակի անձինք կարող էին մատչում ստանալ «հեռախոս» ծրագրին` շրջանցելով սմարթֆոնի գաղտնաբառի հավաքման անհրաժեշտությունը: Նոր տարբերակում փոխվել է նաև «քարտեզներ» ծրագրում Ճապոնիայի քարտեզը:
Գաղտնաբառի հետ կապված խնդիրները iOS-ում հայտնաբերվել են 2013թ. փետրվարին: Այս մասին լուրերի հրապարակումից հետո ընկերությունը թողարկել էր iOS 6.1.2 օպերացիոն համակարգը, սակայն այս տարբերակում չէր հասցրել շտկել վերոնշյալ խնդիրները:
Թեմա
Civilnet










