Գլխավոր Լրահոս

Windows Phone 8-ի համար նախատեսված Skype-ի տեսազանգերը ստացել են HD որակ

Windows Phone 8-ի համար նախատեսված Skype-ի տեսազանգերը ստացել են HD որակ
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Windows Phone 8 օպերացիոն համակարգի համար նախատեսված Skype ինտերնետային հեռախոսակապի խոշորագույն ծառայության թարմացված տարբերակի թողարկման մասին, հաղորդում է NBC News-ը: Skype-ի նոր տարբերակը ստացել է HD տեսազանգերի և օպերացիոն համակարգում գրաֆիկական պրոցեսների արագության ավելացման հնարավորություն: Նշված փոփոխությունները հատկապես նկատելի են Windows Phone 8 օպերացիոն համակարգով աշխատող Nokia Lumia 920, Samsung Ativ S և HTC 8X սմարթֆոններում: Skype-ի ներկայացուցիչները նշում են, որ ծառայության նոր տարբերակը հնարավորություն ունի իրական ժամանակում կարգավորել տեսազանգերի որակը` պայմանավորված ինտերնետի միացման արագությամբ: Նշենք նաև, որ բջջային ծրագրում ավելացվել է նկարների դիմանկարային և ալբոմային ռեժիմը, ինչպես նաև բարձրացվել է աշխատանքի կայունության մակարդակը: Microsoft-ը վերականգնել է ժամանակավորապես անջատված «կոնտակտներ» բաժնի ինտեգրումը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս զանգեր կատարել և ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել անմիջապես օպերացիոն համակարգի կոնտակտների ցանկից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում