Գլխավոր Լրահոս

Սթիվ Ջոբսի մասին կատակերգություն է նկարահանվել

Սթիվ Ջոբսի մասին կատակերգություն է նկարահանվել
Ամերիկյան Funny or Die ստուդիան, որը մասնագիտացած է կատակերգական նկարահանումների արտադրության ոլորտում, լիամետրաժ կատակերգություն է նկարահանել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին` iSteve, հաղորդում է New York Times-ը: Ֆիլմը ապրիլի 15-ից կցուցադրվի օնլայն տարբերակով: Հատկանշական է, որ Ջոբսի կյանքն արվեստի գործիչների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ուոլթեր Այզեկսոնի հեղինակած` Apple-ի հիմնադրի կենսագրությունը դարձել է միջազգային բեսթսելեր, իսկ Sony Pictures-ը նկարահանում է նրա կենսագրության սեփական պաշտոնական տարբերակը: Նշենք, որ iSteve-ը նկարահանվել է ընդամենը 5 օրում: Նկարահանող խումբը խոստովանել է, որ սցենարի կազմման ժամանակ հիմնվել է «Վիկիպեդիա» օնլայն հանրագիտարանի տվյալների վրա: Նախագծի հեղինակ Ռայան Փերեսը նշել է, որ թեև դա հիմարություն է, սակայն յուրահատուկ հայացք է Ջոբսի կյանքի նկատմամբ: NYT-ի հաղորդմամբ` Փերեսն ի սկզբանե մտադիր էր ստեղծել կատակերգական մի քանի տեսանյութեր, սակայն ի վերջո այդ ամբողջն ընդգրկվեց մեկ ֆիլմում: Հեղինակի խոսքով` սցենարը գրվել է 3, իսկ նկարահանումներն իրականացվել են 5 օրում: Նա նշեց նաև, որ թեև iSteve-ը չի լինի ամենալավ ֆիլմը Ջոբսի մասին, սակայն կլինի առաջինը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում