Գլխավոր Լրահոս

Հայաստանը մեկ տարով ստանձնել է ԱՊՀ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը

Հայաստանը մեկ տարով ստանձնել է ԱՊՀ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը

Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, նիստի աշխատանքներին մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության բնագավառում համագործակցության և ինտեգրման հեռանկարները, այլ հարցեր:

Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:

Ա.Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և իրականացվող ծրագրերը:

Նիստին ընդունվել է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ պետություններում զբոսաշրջության բնագավառում ինտեգրման գործընթացների զարգացման Ռազմավարությունը, որում հաշվի են առնվել հայկական կողմի ներկայացրած առաջարկությունները: Հատկանշական է, որ Ռազմավարության մեջ, վերջինիս մշակման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի շարքում, համաշխարհային զբոսաշրջության վերաբերյալ Մանիլայի, Հաագայի և Օսակայի հռչակագրերի հետ մեկտեղ, ներառվել է նաև Զբոսաշրջության վերաբերյալ Երևանյան հռչակագիրը, որն ընդունվել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում կայացած «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում