Google-ը կօգնի ավելի հեշտ գտնել GIF նկարները

Նկարների պատկերման արդեն հնացած GIF ձևաչափը համացանցում նոր հանրաճանաչություն ձեռք կբերի` այս անգամ անիմացիոն տարբերակով, հաղորդում է Verge-ը: Տարատեսակ ռեսուրսների անիմացիոն GIF ձևաչափի լուսանկարների որոնման համակարգը հեշտացնելու նպատակով Google-ը որոնման համակարգում մուտքագրել է համապատասխան զտիչ:
Google-ի լուսանկարների համար նախատեսված որոնման գործիքները հնարավորություն կտան որոնել տարատեսակ լուսանկարներ, օրինակ` միայն սև-սպիտակ, միայն դեմքեր կամ քլիպ-արտ: Մինչ այժմ GIF լուսանկարների որոնումը Google-ի միջոցով բավական անհարմար էր, անհրաժեշտ էր մուտքագրել ձևաչափի անվանումը, և անգամ այդ դեպքում, որոնման արդյունքները միշտ չէ, որ գոհացնող էին լինում: Ներկայում այս խնդիրներն ունեն լուծում:
Նոր գործառույթից օգտվելու համար հարկավոր է Google որոնման համակարգում ընտրել «նկարներ» բաժինը, սեղմել «որոնման գործիքներ» կետը և ընտրել որոնման «անիմացիոն» տարբերակը:
Թեմա
Civilnet










