Հաքերները կոտրել են Xbox Live համակարգը

Ամերիկյան Microsoft ընկերությունը հաստատել է լուրերն այն մասին, որ հաքերները կոտրել են Xbox Live համակարգը և մատչման իրավունք ստացել վերջինիս հին և նոր աշխատակիցների օգտահաշիվների կատմամբ, հաղորդում է Verge-ը:
Հատկանշական է, որ համացանցում հաքերների գործողությունները ցուցադրող տեսանյութեր էին հայտնվել: Մասնավորապես, ցուցադրված էր տուժածների սոցիալական ապահովագրության մասին տեղեկատվության օգնությամբ Xbox Live-ի օգտահաշիվների նկատմամբ մատչում ստանալու գործընթացը:
Microsoft-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` ընկերությունը կառավարության հետ համագործակցության միջոցով փորձում է փակել անվտանգության համակարգի բոլոր սողանցքները:
Փորձագետները նշում են, որ սա Xbox Live համակարգի վրա հարձակման առաջին դեպքը չէ: Ընդ որում, այս հարձակումն արդյունքներ չէր ունենա, եթե հաքերները չտիրապետեին ընկերության աշխատակիցների ապահովագրական համարների մասին տեղեկատվությանը, որի անվտանգությունն ապահովում են ԱՄՆ իշխանությունները:
Թեմա
Civilnet










