Amazon-ը հնարավոր է` թողարկի 100-դոլարանոց Kindle HD պլանշետ

Amazon օնլայն խանութն այս տարի կառաջարկի $100 արժողությամբ Android օպերացիոն համակարգով աշխատող նոր պլանշետ, հաղորդում է TechCrunch-ը: Խոսքը 7-դյույմանոց էկրանով Kindle HD պլանշետի մասին է: Նոր սարքավորումը $199 արժողությամբ նախկին Kindle HD պլանշետի թարմացված տարբերակն է:
Հայտարարված արժեքով Kindle Fire-ը հնարավորություն կունենա մրցակցել մատչելի Android պլանշետների շուկայում, որն այժմ հագեցած է չինական պլանշետներով:
Նոր Kindle HD պլանշետը, ի տարբերություն նախորդ մոդելի, որն ունի 7-դյույմանոց էկրան և երկմիջուկ TI OMAP 4460 պրոցեսոր, կունենա Texas Instruments բջջային պրոցեսոր:
Հիշեցնենք, որ վերջերս Amazon-ը հայտարարել էր, որ կիջեցնի 8,9-դյույամոնց էկրանով Kindle Fire HD պլանշետի արժեքը: Այժմ Wi-Fi տարբերակով պլանշետի արժեքը $269 է, իսկ Wi-Fi և 3G մոդուլներովը` $399: Այն հնարավոր է ձեռք բերել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Ճապոնիայում:
IDC հետազոտական ընկերության փորձագետները, վերլուծելով պլանշետների շուկան, եզրակացրել էն, որ $99 արժողությամբ մատչելի պլանշետի թողարկումը բավական տրամաբանական քայլ է: Վերլուծության արդյունքները ցույց են տվել նաև, որ պատմության մեջ առաջին անգամ Apple պլանշետները հնարավոր է զիջեն իրենց առաջատար դիրքերն այս շուկայում:
Փորձագետների կանխատեսմամբ` ընթացիկ տարում վաճառված պլանշետների 49%-ը կաշխատի Googlе ընկերության օպերացիոն համակարգով, իսկ 46%-ը` Apple iOS-ով:
Թեմա
Civilnet










