YouTube է դիտում երկրագնդի բնակչության 15%-ը

YouTube մեդիահարթակի ամսական լսարանը գերազանցել է 1 մլրդ-ը: Այլ կերպ ասած` երաժշտական այս ծառայությունից օգտվում է երկրագնդի բնակչության 14,7%-ը, եթե հաշվի առնենք, որ աշխարհի բնակչությունը 6,97 մլրդ մարդ է (ըստ Wolfram Alpha վիճակագրական ընկերության տվյալների):
2012թ. վերջին YouTube-ում տեղադրված Gangnam Style տեսահոլովակը հավաքել էր 1 մլրդ դիտում և 5,5 մլն Like, ինչպես նաև գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում` որպես մեդիահարթակի ամենասիրված տեսանյութը:
Google-ը շարունակում է ռազմավարություն մշակել երկրորդ միլիարդին հասնելու նպատակով: Հատկանշական է, որ YouTube-ը միլիարդի սահմանը հատած առաջին կայքը չէ. 2012թ. հոկտեմբերին Facebook սոցցանցի ամսական լսարանը հասել էր 1 մլրդ-ի: 2013թ. հունվարին սոցցանցի օգտատերերի թիվն արդեն 1,06 մլրդ էր:
Թեմա
Civilnet










