Գլխավոր Լրահոս

Google Play-ը փոխում է դիզայնը` դառնալով ավելի վառ ու ընդարձակ

Google Play-ը փոխում է դիզայնը` դառնալով ավելի վառ ու ընդարձակ
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է թողարկել Google Play օնլայն խանութի նոր տարբերակը, որի օգնությամբ Android սարքավորումների օգտվողներին հասանելի կլինեն բջջային ծրագրեր, ֆիլմեր, գրքեր և երաժշտություն, հաղորդում է Slashgear-ը: Հատկանշական է, որ այս տարբերակում նոր գործառույթներ չեն ավելացվել: Բոլոր նորամուծությունները վերաբերում են միայն դիզայներական փոփոխություններին: Ընկերությունը որոշել է հրաժարվել խամրած դիզայնից, և շուտով Google Play-ը կնմանվի նախկին Android Market-ին: Օնլայն խանութի յուրաքանչյուր բաժին կունենա իր գույնը: Google Play 4.0-ի նոր դիզայնում կարելի է նմանություններ գտնել Google Now անձնական օգնականի հետ: Ակնկալվում է, որ թարմացված Google Play-ը կներկայացվի ընկերության ամենամյա Google I/O համաժողովի ընթացքում, որը կանցկացվի մայիսի 15-17-ը Սան Ֆրանցիսկոյի Moscone Center կենտրոնում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում