Պենտագոնը Apple-ին ավելի քան կես միլիոն գաջեթ կպատվիրի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությանն ավելի քան 630 հազ. բջջային սարքավորում կպատվիրի, հաղորդում է Electronista-ն:
Պատվերը կներառի 120 հազ. iPad և 100 հազ. iPad mini պլանշետ, 200 հազ. iPod touch նվագարկիչ և 210 հազ. iPhone: Սարքավորումների կեսից ավելին կօգտագործվի դաշտային պայմաններում: Մյուս մասը կմնա Պենտագոնում:
Apple սարքավորումները կփոխարինեն կանադական BlackBerry ընկերության սարքավորումներին: Electronista-ի տվյալների համաձայն` ԱՄՆ պաշտպանության նախարարությունում օգտագործվում է շուրջ 470 հազ. կանադական սարքավորում: Նշենք, որ BlackBerry-ն հունվարին թողարկել է BB10 օպերացիոն համակարգը, որը սակայն հին սմարթֆոններում հնարավոր չէ գործարկել:
Հատկանշական է, որ Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով` կոմունիկացիոն հարթակը չպետք է կախված լինի բջջային սարքավորման և արտադրողի տեսակից: Այդ նպատակով զինվորական պաշտոնյաները նպատակ ունեն սարքավորումները փորձարկել տարբեր հարթակներում, այդ թվում` Android օպերացիոն համակարգում:
Թեմա
Civilnet










