Գլխավոր Լրահոս

«Կասպերսկու լաբորատորիան» կհամագործակցի Ինտերպոլի հետ

«Կասպերսկու լաբորատորիան» կհամագործակցի Ինտերպոլի հետ
Համակարգչային անվտանգության համակարգերի մշակմամբ զբաղվող ռուսական «Կասպերսկու լաբորատորիան» որպես փորձագիտական ընկերություն սկսել է համագործակցել Ինտերպոլի հատուկ ստորաբաժանման հետ, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների հետաքննությամբ (Interpol Global Complex for Innovation), հաղորդում է «Ռիա նովոստին»: «Կասպերսկու լաբորատորիան» Ինտերպոլին խորհրդատվական ծառայություններ կտրամադրի կիբերհարձակումների հետաքննության ընթացքում: Բացի այդ` ընկերությունը մտադիր է իր փորձագետներին ուղարկել Ինտերպոլի Սինգապուրի հատուկ ստորաբաժանում` աշխատելու, որը նախատեսված է բացել 2014թ.: Group-IB հետազոտական ընկերության տվյալների համաձայն, որը նույնպես զբաղվում է կիբերհարձակումների հետաքննությամբ, 2011թ. համակարգչային հարձակումների համաշխարհային շուկայի ծավալը կազմել է $12,5 մլրդ, ինչը $5,5 մլրդ-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2012թ. տվյալները բացակայում են: Հիշեցնենք, որ 2013թ. սկզբին տեխնոլոգիական մի շարք խոշոր ընկերություններ հայտարարեցին հաքերային հարձակումների մասին, որոնց թվում են Apple-ը, Facebook-ը, Twitter-ը, Microsof-ը: Նույն ժամանակահատվածում հարձակումների են ենթարկվել նաև ԱՄՆ մի շարք պետական գերատեսչություններ և լրատվամիջոցներ, ինչպես օրինակ New York Times-ը, Washington Post-ը և Wall Street Journal-ը: Կիբերհարձակումների մեջ վերջիններս մեղադրեցին չինացի հաքերներին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում