Գլխավոր Լրահոս

Apple-ը գործարկում է ID-ի ստուգման երկաստիճան համակարգը

Apple-ը գործարկում է ID-ի ստուգման երկաստիճան համակարգը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներդնում է Apple ID-ի երկաստիճան վավերացման գործառույթը, որը նպատակ ունի բարձրացնել օգտահաշիվների տվյալների անվտանգության մակարդակը տարատեսակ սարքավորումներից օգտվելու ընթացքում, հաղորդում է Cnet-ը: Օգտահաշվի երկաստիճան հաստատման առաջին փուլը, որից կարելի է օգտվել ցանկության դեպքում, հիմնական գաղտնաբառի մուտքագրումն է: Այս գործողությունից հետո օգտատերն իր սմարթֆոնի վրա կստանա քառանիշ թվային կոդ, որի շնորհիվ կհաստատի հիմնական գաղտնաբառը: Apple-ից բացի` համանման համակարգ են օգտագործում նաև Google, Facebook, Yahoo, PayPal, Dropbox և այլ ընկերությունները: Այս համակարգի կիրառմամբ Apple-ը ստեղծում է անվտանգության հավելյալ շերտ, որը հաքերային հարձակումների ժամանակ կպաշտպանի օգտատերերի անձնական էջերը: Նշենք, որ այս գործառույթը չի կարողանա ապահովել նշված անվտանգությունն այն դեպքում, երբ հաքերը տվյալ օգտատիրոջ բջջային սարքավորման անմիջական մատչում ունենա: Հիշեցնենք, որ Apple ID-ն օգտագործվում է iTunes Store բջջային ծրագրերի օնլայն խանութից գնումներ կատարելու և iCloud ամպային ծառայությունում աշխատելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում