Գլխավոր Լրահոս

iPhone 5S-ը կունենա թարմացված պրոցեսոր և տեսախցիկ

iPhone 5S-ը կունենա թարմացված պրոցեսոր և տեսախցիկ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 5S սմարթֆոնը, որի շնորհանդեսը նախատեսված է 2013թ. ամռանը, կստանա թարմացված պրոցեսոր և ավելի որակյալ տեսախցիկ, հաղորդում է Cnet-ը` վկայակոչելով DigiTimes-ը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` iPhone 5S-ի բաղադրիչների մատակարարման գործընթացը կմեկնարկի 2013թ. մայիսին և կներկայացվի ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: Հատկանշական է, որ բացառությամբ iPhone 5-ի, որը թողարկվել է 2012թ. սեպտեմբերին, նախորդ մյուս սերունդները` iPhone 4-ը, 3GS-ը և 3G-ն վաճառքի են հանվել տարբեր տարիների հուլիսին: Նույն աղբյուրների հաղորդմամբ` Apple-ը ծրագրում է մինչ տարեվերջ վաճառել մոտ 45 մլն iPhone 5S և ևս 30 մլն օրինակ` 2014թ. 1-ին եռամսյակում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում