Գլխավոր Լրահոս

YouTube-ի բաժանորդագրությունը հնարավոր է` վճարովի դառնա առաջիկա ամիսներին

YouTube-ի բաժանորդագրությունը հնարավոր է` վճարովի դառնա առաջիկա ամիսներին
YouTube տեսահարթակում բաժանորդագրությունը հնարավոր է` վճարովի դառնա, հաղորդում է Cnet-ը: Այս մասին տեղեկություններն այսօր` մարտի 22-ին, Լոս Անջելեսում լրագրողների հետ զրույցում հաստատել է Google տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Ռոբերտ Կինցլը, որը համակարգում է YouTube-ի աշխատանքները: Նրա խոսքով` վճարովի բաժանորդագրության համակարգը չափազանց կարևոր է և ծրագրային մշակման մասնագետների ու կոնտենտի հեղինակներին լրացուցիչ եկամուտներ կարող է ապահովել: Ընկերության տեղեկացված աղբյուրները չեն բացառում, որ վճարովի բաժանորդագրության համակարգը կներդրվի 2013թ. 2-րդ եռամսյակում: Ամսական բաժանորդավճարը կկազմի $1-5: Հիշեցնենք, որ YouTube-ը 2006թ. աշնանը $1,65 մլրդ-ով վաճառվել էր Google ընկերությանը` հեղինակային իրավունքների խախտման մեղադրանքի պատճառով: YouTube-ի ամսական լսարանը գերազանցել է 1 մլրդ-ը: Այլ կերպ ասած` երաժշտական այս ծառայությունից օգտվում է երկրագնդի բնակչության 14,7%-ը, եթե հաշվի առնենք, որ աշխարհի բնակչությունը 6,97 մլրդ մարդ է (ըստ Wolfram Alpha վիճակագրական ընկերության տվյալների):
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում