Apple-ը կօգնի գտնել կորցրած iPhone-ները

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ձեռք է բերել WifiSLAM ստարտափը: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, գործարքի արժեքը կազմել է $20 մլն: Ընկերության ներկայացուցիչները հաստատել են գործարքի փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
WiFiSlam-ը զբաղվում է բջջային ծրագրերի մշակմամբ, որը հնարավորություն է տալիս Wi-Fi-ի միջոցով գտնել տանը կամ բնակարանում կորցրած սմարթֆոնը` 2,5 մ ճշգրտությամբ:
Ի դեպ` ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ևս աշխատում է նավիգացիոն տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Այսպես, ընկերությունը վերջերս Google Maps քարտեզագրական ծրագրի շրջանակում ներկայացրել է indoor նավիգացիոն համակարգը, որը նախատեսված է արևմտյան խոշոր օբյեկտներում աշխատանքի համար:
Բացի Google-ից և Apple-ից` ֆիննական Nokia-ն, հարավկորեական Samsung-ը, բրիտանական Sony Mobile-ը և 19 տեխնոլոգիական այլ ընկերություններ ձևավորել են In-Location Alliance համակարգը, որն հիմնված է indoor նավիգացիոն համակարգի հետ համատեղ աշխատանքի վրա:
Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, թե ընկերությունը բազմաթիվ փոփոխություններ և թարմացումներ է կատարել քարտեզագրական սեփական համակարգում և մտադիր է բարելավել այն նաև հետագայում:
Թեմա
Civilnet










