Lenovo-ն Windows 8-ով աշխատող սենսորային երկու համակարգիչ է թողարկել

Համակարգիչներ արտադրող չինական Lenovo ընկերությունը հայտարարել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող սենսորային էկրանով երկու նոր համակարգիչների թողարկման մասին, հաղորդում է Verge-ը:
Առաջինը Lenovo IdeaCentre A520 մոնոբլոկն է, որն ունի 10 միաժամանակյա հպման հնարավորությամբ 23-դյույմանոց Full HD էկրան, Intel Core i7 պրոցեսոր, 1 Տբտ կոշտ սկավառակ, 8 Գբ օպերացիոն հիշողություն: Համակարգչի նախնական արժեքը է $1099 է:
Սենսորային էկրանով երկրորդ սարքավորումը IdeaPad U310 Touch Ultrabook նոութբուքն է, որը ներկայացվել է 2013թ. հունվարին CES 2013 համաժողովի շրջանակում: Այն ունի 10 միաժամանակյա հպման հնարավորությամբ 13,3-դյույմանոց սենսորային էկրան, Intel Core i7 պրոցեսոր, 500 Գբ կոշտ սկավառակ, մինչև 24 Գբ հավելյալ SSD հիշողության կուտակման սարք, 4 Գբ օպերացիոն հիշողություն: Սարքավորումը կշռում է 1,36 կգ: IdeaPad U31Touch Ultrabook-ի նախնական արժեքը $819 է:
Թեմա
Civilnet










