Գլխավոր Լրահոս

Ֆեյսբուքյան Like-ը կանմահացվի Լիտվայում

Ֆեյսբուքյան Like-ը կանմահացվի Լիտվայում
Լիտվայում կտեղադրվի հսկայական արձան ֆեյսբուքյան Like-ին: Այս խորհրդանիշը կոչված է ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել Լիտվա: Զբոսաշրջության վարչությունից տեղեկացրել են, որ վեր բարձրացրած բութ մատով հսկայական ձեռքը դեռ պարզապես նախագիծ է: Գործակալությունը մտադիր է լավագույն ուրվանկարի մրցույթ հայտարարել և սկսել գաղափարի իրականացումը: Լավագույն Like-ի համար կքվեարկեն հենց Ֆեյսբուքի և մի քանի այլ սոցցանցերի օգտատերերը, որոնց կխնդրեն ընտրել ամենագրավիչ նախագիծն ու արձանի տեղադրման վայրը: Զուգահեռաբար քվեարկության մասնակիցները տեղեկատվություն կստանան Լիտվայի մասին, ինչն էլ նրանց կարող է դրդել այցելել այդ երկիր: Հսկայական Like-ը «հյուրընկալելու» պատրաստակամություն են հայտնել Վիլնյուս, Կաունաս, Պալանգա և Դրուսկինինկայ քաղաքները: Վերջինն առաջարկվում է «հավանել»-ի խորհրդանիշը տեղադրել լճի մեջտեղում: Քվեարկությունը կտևի մեկ տարի: Յուրաքանչյուր քվեարկողի կուղարկվի «Like քանդակի համասեփականատիրոջ վկայական»: Like-ի ընտրությունը Լիտվայում կկազմակերպվի երեք լեզվով՝ անգլերեն, ռուսերեն և լիտվերեն: Լիտվայի իշխանությունները Facebook-ից դեռ չեն ստացել խորհրդանիշն օգտագործելու թույլտվություն: Զբոսաշրջության վարչությունում ասում են, որ վեր բարձրացրած մատի խորհրդանիշը ծանոթ է դեռ Հին Հռոմից, այնպես որ դրա օգտագործումը գրագողություն չէ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում