Գլխավոր Լրահոս

Whisper` գաղտնիքների հրապարակման iOS ծրագիր

Whisper` գաղտնիքների հրապարակման iOS ծրագիր
iOS օպերացիոն համակարգով աշխատող Whisper բջջային ծրագիրը հնարավորություն է տալիս հրապարակավ պատմել անձնական գաղտնիքների մասին` ընդամենը մի քանի վայրկյանում և թվային բացիկի տեսքով : Ինչպես հաղորդում է Businessinsider-ը, ծրագիրը հիշեցնում է «instagram տեքստի համար» Quipio բջջային ծրագիրը: Օգտատերն ընտրում է լուսանկարը, տեղադրում զտիչը (Instagram-ի նմանությամբ), վերին հատվածում գրառում իր գաղտնիքը և հրապարակում կայքում: Մյուս օգտատերերը հնարավորություն ունեն հավանել (like) գրառումը և պատասխանել դրան, սակայն չեն կարող պարզել այն ուղարկողի ինքնությունը: Յուրաքանչյուր խոստովանություն հնարավոր է կիսել (share) սոցցանցում և ուղարկել հաղորդագրության տեսքով: Մեկնաբանությունների բաժնում հնարավոր է շփվել այլ օգտատերերի հետ, ինչպես նաև կազմակերպել գաղտնի երկխոսություն: Հատկանշական է, որ շփման համար հարկավոր է վճարովի բաժանորդագրություն գնել: Ի դեպ` բջջային ծրագիրը հնարավորություն է տալիս նաև տեսնել մոտ տարածության վրա գտնվող մարդկանց խոստովանությունը: Whisper-ն արդեն ունի ավելի քան 100 հազ. օգտատեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում