Գլխավոր Լրահոս

Galaxy S IV mini-ն կթողարկվի ամռանը

Galaxy S IV mini-ն կթողարկվի ամռանը
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է թողարկել նաև Galaxy S IV սմարթֆոնից փոքր` mini տարբերակը, հաղորդում է Cnet-ը: Գործնականում այն կունենա Galaxy S III mini-ի դիզայնը, սակայն տեխնիկական բնութագրիչներով զգալիորեն կզիջի S IV-ին: Նոր սմարթֆոնը կունենա 4,3-դյույմանոց Super AMOLED էկրան, 1,6 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր: Այն կաշխատի Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով: Աղբյուրի հաղորդմամբ` Galaxy S IV mini-ն հավանաբար կներկայացվի ամռանը` երկու տարբերակով` մեկ և երկու SIM քարտերով: Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 15-ին Նյու Յորքում պաշտոնապես ներկայացվել է նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնը: Այն արտաքինից հիշեցնում է Galaxy S3 սմարթֆոնը, սակայն ընկերության ներկայացուցիչների խոսքով` վերջինիս համեմատ նորույթն ավելի բարակ ու ամուր է: Այն կշռում է 130 գ և ունի 7,9 մմ հաստություն: Նորույթն ունի Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված 5-դյույմանոց էկրան: Samsung-ը թողարկել է Galaxy S4-ը երկու տարբերակով: Առաջինը ունի քառամիջուկ Snapdragon, իսկ երկրորդը` ութմիջուկանոց Exynos պրոցեսոր: Երկուսն էլ ունեն 2 Գբ օպերացիոն և 16, 32 կամ  64 Գբ ներքին հիշողություններ, MicroSD քարտարան: Ընկերությունը սմարթֆոնում ներդրել է նոր ցուցիչներ, մասնավորապես` խոնավության և ջերմաստիճանի սենսորներ: Ինֆրակարմիր լուսադիոդը հնարավորություն է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես հեռակառավարման սարք:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում