«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը` մարտի 26-ին, գրավոր կպատասխանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի նամակին: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ օրը` մարտի 27-ին` ժամը 12:00-ին, ինքը մամուլի ասուլիս կտա` պատասխանելով Ս. Սարգսյանի նամակին վերաբերող և հարակից այլ հարցերի:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ վաղը` մարտի 26-ին` ժամը 12:00-ին, լրագրողների հետ կհանդիպի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իսկ ժամը 17:00-ին տեղի կունենա քաղաքացիական բաց խորհրդի հերթական նիստը: «Ժառանգության» առաջնորդը ցանկացողներին հրավիրեց նաև նույն օրը` ժամը 20:00-ին, Ազատության հրապարակում տեղադրված մեծ էկրանի օգնությամբ հետևել Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը:
Civilnet











