Գլխավոր Լրահոս

Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International-ի տնօրեն

Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International-ի տնօրեն

Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության մայրական կառույց Lydian International-ը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ Խորհրդի անդամ դառնալու և ընկերության տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին. հաղորդում է banks.am-ը:

Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ, իսկ մինչ այդ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:

2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում և Եվրասիայում:

Արմեն Սարգսյանը նաև հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության և համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական և բիզնես առաջնորդների միջև:

Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական,  ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն և Bank of America Merrill Lynch-ը:

«Lydian-ն ուրախ է, որ պարոն Սարգսյանը միացել է մեր թիմին: Պարոն Սարգսյանն ունի հարուստ փորձ և մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում և միջազգային ասպարեզում: Իր գիտելիքներն ու իմաստությունը խիստ օգտակար կլինեն Ամուլսարի նախագիծը միջազգային դասի ոսկի արտադրող դարձնելու համար»,- ասել է Lydian International-ի Խորհրդի նախագահ Գորդոն Վայլին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում