Intel-ը կներկայացնի SSD կուտակիչների նոր սերունդը

Ամերիկյան Intel տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա գարնան վերջը ներկայացնել հիշողության կուտակման SSD սարքերի նոր շարքը, որը նախատեսված կլինի կորպորատիվ շուկայի համար, հաղորդում է Digitimes-ը:
Հատկանշական է, որ ընկերությունը նախկինում ևս թողարկել է համանման արտադրանք, սակայն ակնկալվում է, որ նորույթներն ավելի մատչելի կլինեն: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սակայն փորձագետները նշում են, որ ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին Intel-ը կներկայացնի DC P2950 SSD սարքերի ընտանիքը, որը նախատեսված կլինի տվյալների կենտրոններում օգտագործման համար:
Ավելի ուշ ընկերությունը մտադիր է թողարկել Intel Pro 1500 SSD կուտակիչների ընտանիքը` նախատեսված կորպորատիվ այլ նպատակների համար:
Ակնկալվում է, որ P2950 կուտակման սարքերը հիմնված կլինեն 25 նանոմետր, իսկ Pro 1500-ը` 20 նանոմետր տեխնոլոգիայի վրա:
Digitimes-ի հաղորդմամբ` Pro 1500 կուտակիչները կթողարկվեն 4 տարբերակով` 350, 240, 180 և 80 Գբ հիշողություններով: Ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում այս շարքը, ըստ ամենայնի, կհամալրվի 480 Գբ հիշողությամբ տարբերակով:
Թեմա
Civilnet










