Գլխավոր Լրահոս

Yahoo!-ն դպրոցականից $30 մլն-ով բջջային ծրագիր է գնել

Yahoo!-ն դպրոցականից $30 մլն-ով բջջային ծրագիր է գնել

Yahoo!-ն բրիտանացի 17-ամյա դպրոցական Նիք Դ'Ալոզիոյից $30 մլն-ով գնել է բջջային Summly ծրագիրը: Վերջինս  սմարթֆոնների ու պլանշետների տերերին թույլ է տալիս գտնել, կարդալ և փոխանակել առցանց նորություններ և զանազան տեղեկատվություն: Ծրագիրն ամբողջությամբ ցույց չի տալիս նյութերի տեքստը, այլ արագ ծանոթանալու նպատակով կազմում է կարճ հաղորդագրություններ՝ ամենակարևոր տեղեկություններով:

Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ ծառայությունը գնվել է $30 մլն-ով: London Evening Standard պարբերականը գրել է, որ Yahoo!-ն Summly-ի համար վճարել է 20-40 մլն ֆունտ ստեռլինգ: Գումարի մեծ մասը ծրագրի հեղինակին կվճարվի կանխիկ, 10%-ը՝ ընկերության բաժնետոմսերի տեսքով:

Նիք Դ'Ալոզիոն հավելվածը ստեղծել է 15 տարեկանում՝ դպրոցում սովորելիս: Այժմ Նիքն ու Summly-ի մշակմանը մասնակցած նրա մի քանի ընկերներն աշխատանքի կանցնեն Yahoo!-ում, քանի որ գործարքի ավարտից հետո, ըստ պայմանների, նա պետք է փակի ծրագիրը:

Yahoo!-ն մտադիր է Դ'Ալոզիոյի մշակած լրատվական տեքստերի վերլուծության ալգորիթմն օգտագործել իր բջջային ծառայություններում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում