Գլխավոր Լրահոս

Ստեղծվել է թվիթների կեղծման ծառայություն

Ստեղծվել է թվիթների կեղծման ծառայություն
Twitter միկրոբլոգների ցանցի օգտատերերից շատերը մինչև այժմ նախնտրում էին էկրանից լուսանկարել սկանդալային գրառումները` մտավախություն ունենալով, որ դրանք կարող են հեռացվել ցանցից: Ավելի ուշ այդ նկարները տարածվում էին համացանցում: Սակայն այժմ Lemme Tweet That For You կայքը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրոջ անձնական էջից մի քանի վայրկյանում կեղծ թվիթ ստեղծել, հաղորդում է Verge-ը: Ռեսուրսն իրենից ներկայացնում է պարզ ձևաչափ, որում հնարավոր է գրանցել ցանկացած տեքստ (առանց սիմվոլների սահմանափակման), ընտրել անհրաժեշտ քանակությամբ ռեթվիթներ և այլ գործողություններ և վերջապես` գրանցել օգտահաշվի հասցեն` այն մարդու անունը, որի անունից մարդը ցանկանում է հրապարակել հայտարարությունը: Համակարգն ավտոմատ բեռնում է նշված օգտատիրոջ անունը, ավատարն ու ֆոնը, որից հետո հարկավոր է միայն սքրինշոթ կատարել և սկսել տարածել այն: Նշենք, որ ծառայությունը մի քանի տարի առաջ ստեղծվել է OKFocus մարքետինգային ընկերության կողմից, սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանացել միայն վերջերս` մասնավորապես` վերջին օրերի ընթացքում: Ի դեպ` եթե ուշադիր դիտենք կեղծ թվիթները, հնարավոր է տարբերել դրանք օրիգինալ գրառումից: Բանն այն է,  որ ռեսուրսը չի թարմացվում, մինչդեռ Twitter-ի դիզայնն այս ընթացքում հասցրել է փոխվել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում