Գլխավոր Լրահոս

Kickstarter-ը ներկայացրել է ամենափոքր լիցքավորիչը

Kickstarter-ը ներկայացրել է ամենափոքր լիցքավորիչը
Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է նոր` Fuel Micro Charger ամենափոքր լիցքավորիչ սարքի արտադրության համար միջոցների հավաքագրման աշխատանքը: Ինչպես հաղորդում է Mashable-ը, լիցքավորիչը նախատեսված է microUSB մուտք ունեցող բջջային սարքավորումների համար: Ամերիկյան Devotec Industries ընկերության ծրագրային մշակման մասնագետները Fuel Micro Charger-ն անվանում են լիցքավորման ամենափոքր սարքը: Այն պատրաստված է ալյումինից, չափերն են` 3,33x2,28x1,27 սմ: Լիցքավորիչը կարելի է լիցքավորել էլեկտրաէներգիայի կամ համակարգչի միջոցով: Fuel Micro Charger-ը ապալիցքավորվում է 1-3 ամսում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով` լիցքավորելով հեռախոսը Micro Charger-ի օգնությամբ, կարելի է խոսել 20-30 րոպե: Նախագծի կյանքի կոչման համար հարկավոր է հավաքագրել $20 հազ., որից $17 հազ-ը հավաքագրվել է հենց գաղափարի ներկայացման պահին: Այն մարդիկ, որոնք նախագծի համար կհանգանակեն $15 և ավելի, լիցքավորիչը նվեր կստանան: Մանրածախ առևտրի դեպքում սարքավորումը կարժենա $24,9:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում