Գլխավոր Լրահոս

Evernote թարմացվել է Android-ի համար

Evernote թարմացվել է Android-ի համար
Տվյալների պահպանման Evernote ծառայությունը թարմացրել է իր բջջային ծրագիրը Android օպերացիոն համակարգի համար, հաղորդում է Cnet-ը: Նոր ծրագիրը ստացել է փոփոխված օգտատիրական ինտերֆեյս (միջերես) և մենյու: Բարելավել են այնպիսի համակարգեր, ինչպիսիք են տեսախցիկի հետ աշխատող, լուսանկարների կառավարումն և տվյալների բազայում որոնումը համակարգող բաժինները: Մասնավորապես` ներկայում հնարավոր է կատարել մուլտինկարահանում: Այն իրենից ներկայացնում է մի քանի լուսանկարների շարք, որից օգտատերը կարող է ընտրել լավագույնը: Նոր գործառույթների շարքում է նաև պիտակավորումը, որի օգնությամբ օգտատերը կարող է ստեղծել պիտակներ` հաճախ օգտագործվող հասցեներին արագ անցնելու համար: Նշենք, որ նոր գործառույթներից շատերը, որոնք հասանելի են Android տարբերակի համար, անցած տարվա նոյեմբերին ներկայացվել են Evernote-ի` iOS-ի համար նախատեսված տարբերակում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում