Գլխավոր Լրահոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվեց անփոփոխ՝ 8%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվեց անփոփոխ՝ 8%

Կենտրոնական բանկը հերթական անգամ այսօր` մարտի 26-ին, որոշեց անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Անփոփոխ տոկոսադրույքի քաղաքականությունը ԿԲ-ն իրականացնում է 2011թ. սեպտեմբերից։

ԿԲ-ի հաղորդագրության համաձայն` 2013թ. փետրվարին արձանագրվել է 0,4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3,1%:

«Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայում՝ գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով, որի պարագայում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի տնտեսությունում վերջին զարգացումներով իրական տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների կանխատեսվածից բարձր աճերով, ինչն էլ ուղեկցվել է մասնավոր ծախսումների՝ սպասվածից բարձր աճով: Միաժամանակ` այդ ընթացքում կառավարության կողմից իրականացվել է դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրում դրված բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը հիմնականում չեզոքացրել է ներքին գների վրա մասնավոր պահանջարկի գնաճային ազդեցությունը: «Այս պարագայում, ինչպես և ակնկալվում էր, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին տնտեսության ազդեցությունը մնում է թույլ գնաճային: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև կանխատեսվող հորիզոնում ՀՀ տնտեսությունից սպասվող թույլ գնաճային միջավայրի ազդեցությունը 12-ամսյա գնաճի հետագա վարքագծի վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ծրագրով նախատեսված չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ պարագայում գնահատվում է, որ մինչև երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում