HTC-ն հրաժարվում է իր կարգախոսից

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունը կհրաժարվի իր Quietly Brilliant («Պարզապես հիասքանչ է») կարգախոսից և մրցակիցների նկատմամբ կսկսի վարել ագրեսիվ քաղաքականություն, հաղորդում է Wall Street Journal-ը: Ընկերության մարքետինգային բաժնի նոր ղեկավար Բենջամին Հոյի խոսքով` HTC-ի նոր ռազմավարությունն ավելի համարձակ կլինի:
Հիշեցնենք, որ HTC-ն Quietly Brilliantն իր կարգախոսն է դարձրել 2009թ. աշնանը, որին նախորդել էր Innovation (բառացի` «Նորարարություն») կարգախոսը:
2012թ. 4-րդ եռամսյակում ընկերության վաճառքները կրճատվել են 41%-ով` հարավկորեական Samsung և ամերիկյան Apple ընկերությունների հետ մրցակցության արդյունքում:
Թեմա
Civilnet










