Գլխավոր Լրահոս

Ստեղծվել է Google Now-ի մրցակիցը iOS-ի համար

Ստեղծվել է Google Now-ի մրցակիցը iOS-ի համար
iOS-ի Sherpa անվճար բջջային ծրագիրը կօգնի կազմակերպել սմարթֆոնի տիրոջ կյանքը: Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, այն ծրագրում է հանդիպումները, կազմակերպում տեղաշարժման երթուղին, հիշում կարևոր օբյեկտները և այլն: Բջջային ծրագրի առանձնահատկությունը ինքնուսուցումն է: Հատկանշական է, որ համանման ծառայություններն իրականում շատ են, սակայն Sherpa-ն մրցակիցներից տարբերվում է նրանով, որ կարողանում է կանխատեսել հեռախոսի տիրոջ գործողություններն ու ցանկությունները, խորհուրդներ է տալիս` առանց սպասելու որևէ հարցի: Օգտագործողի ցանկությունների կանխատեսումներն իրականացվում են գեոլոկացիոն գործառույթի, օրացույցում կատարված նշումների, նախկինում այցելած օբյեկտների մասին տվյալների շնորհիվ: Ստարտափը հիմնվել է Google տեխնոլոգիական ընկերության նախկին աշխատակից Բիլ Ֆերելի կողմից: Նախագիծը կարողացել է $1,1 մլն հավաքագրել այնպիսի վենչուրային ֆոնդերից, ինչպիսիք են Google Ventures-ը և Andreessen Horowitz-ը: Ներկայում բջջային ծրագիրը գտնվում է բետա թեստավորման փակ ռեժիմում, սակայն փոձագետների կարծիքով` ծրագրի թողարկմանը քիչ ժամանակ է մնացել: Sherpa-ն կարողանում է նախապես պատվիրել ինքնաթիռների տոմսեր, հյուրանոցային համարներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Փորձագետների կանխատեսմամբ` բջջային ծրագիրը հետագայում կլինի Google Now-ի իրական մրցակիցը: Google-ի ներկայացուցիչների խոսքով` Apple-ը միտումնավոր հետաձգում է iOS-ի համար Google Now-ի տարբերակի ստեղծումը, որը մինչ այժմ անհասանելի է App Store-ում: Ուստի, Sherpa-ն եզակի հնարավորություն ունի iOS-ում «ժողովրդականություն» ձեռք բերելու:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում