Թարմացվել է LinkedIn-ի որոնման համակարգը

Գործնական կապերի որոնման և հաստատման համար նախատեսված LinkedIn սոցցանցի որոնման համակարգը լրջորեն թարմացվել է, հաղորդում է Mashable-ը:
Ստեղծվել է մարդկանց, պաշտոնների և ընկերությունների որոնման մեկ միասնական համակարգ: Սոցցանցի թարմացված որոնման համակարգում ընկերության անվանումը մուտքագրելու դեպքում պատկերվում է ընկերության պրոֆիլը, աշխատակիցների անուններն ու թափուր աշխատատեղի մասին տեղեկատվությունը: Պաշտոնի անվանումը մուտքագրելու դեպքում պատկերվում են տվյալ պաշտոնը զբաղացնող անձինք, ինչպես նաև ընկերություններ, որոնց հարկավոր են տվյալ պաշտոնով աշխատակիցներ:
Նշենք, որ 2012թ. վերջի դրությամբ LinkedIn-ն ուներ 200 մլն օգտատեր, իսկ ցանցում իրականացվել էր 5,7 մլրդ որոնողական հարցում:
Թեմա
Civilnet










