Amazon-ի սմարթֆոնը կթողարկվի 2013թ. 2-րդ եռամսյակում

Amazon Inc. ընկերությունն իր սմարթֆոնը մտադիր է թողարկել 2013թ. 2-րդ եռամսյակում, հաղորդում է DigiTimes-ը:
Երկար ժամանակ է, ինչ լրատվամիջոցներում շրջանառվում է Amazon-ի` սեփական սմարթֆոն թողարկելու մասին լուրը:
Փորձագետները նշում են, որ զանգվածային արտադրության համար նախատեսված նախագիծն իրականացնում է բջջային հեռախոսների չինական արտադրող Foxconn International Holdings-ը։ Նշվում է, որ Amazon-ը որոշել է մեծացնել սմարթֆոնի էկրանի չափը` նախատեսված 4,3-դյույմից մինչև 4,7-դյույմ: Աշխատանքներ են տարվում նաև սարքավորման այլ բնութագրիչների բարելավման ուղղությամբ:
Ակնկալվում է, որ սմարթֆոնի արժեքը չի գերազանցի $100-200-ը:
Թեմա
Civilnet










