Գլխավոր Լրահոս

2012թ. համացանցին է միացել 1 մլրդ համակարգիչ. IDC

2012թ. համացանցին է միացել 1 մլրդ համակարգիչ. IDC
Համակարգչային սարքավորումների համաշխարհային վաճառքների ծավալները 2012թ. ավելացել են 29%-ով` կազմելով $579 մլրդ կամ 1 մլրդ սարքավորում: Այսպիսի տվյալներ է պարունակում International Data Company (IDC) հետազոտական ընկերության ուսումնասիրությունը, որի համաձայն` մինչև 2017թ. շուկայում կվաճառվի մինչև 2,25 մլրդ համակարգիչ: Սմարթֆոնների համաշխարհային վաճառքները 2012թ. նախորդ տարվա համեմատ ավելացել են 78%-ով` կազմելով 128 մլն միավոր: Այս ոլորտում ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր: Չնայած նրան, որ Apple-ն ավելի քիչ սմարթֆոն է վաճառել, քան հարավկորեական Samsung Electronics-ը, ամերիկյան ընկերությանը բաժին է ընկել շուկայի ընդհանուր հասույթի 30,7%-ը: Ըստ IDC-ի փորձագետների` անհատական համակարգիչների շուկան հետզհետե կրճատվում է: 2012թ. այս շուկան զբաղեցնում էր համակարգչային սարքավորումների շուկայի 12,4%-ը, IDC-ի կանխատեսմամբ` հաջորդ տարի այս ցուցանիշը կնվազի մինչև 4,3%, իսկ 2017թ.` մինչև 6%: Միաժամանակ` կանխատեսվում է, որ պլանշետների համաշխարհային վաճառքները կաճեն 48,7%-ով (190 մլն միավոր), սմարթֆոններինը` 27,2%-ով (918 մլն միավոր): Հատկանշական է, որ զարգացող երկրների շուկաներում համակարգիչների վաճառքների աճի տեմպերը կրկնակի գերազանցում են զարգացած երկրների շուկաների համապատասխան ցուցանիշը:  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում