Գլխավոր Լրահոս

Intel-ը տարեվերջին 600-դոլարանոց ուլտրաբուքներ կթողարկի

Intel-ը տարեվերջին 600-դոլարանոց ուլտրաբուքներ կթողարկի
Ամերիկյան Intel տեխնոլոգիական ընկերությունը հայտնում է, որ համեմատաբար մատչելի ուլտրաբուքները վաճառքի կհանվեն ամանօրյա տոների նախօրեին, հաղորդում է Slashgear-ը: Հաջորդ սերնդի ուլտրաբուքերը կաշխատեն Haswell ապարատային հարթակով, Tri-Gate մեթոդիկայով և 22 Նմ տեխնոլոգիայով արտադրվող 4-րդ սերնդի Core պրոցեսորով: Haswell-ի մշակման ընթացքում մասնագետները մեծ ուշադրություն են դարձրել էներգաօգտագործման նվազեցմանը: Intel-ի հաճախորդներին սպասարկման ստորաբաժանման գլխավոր մենեջեր Քիրք Սքաուգենի խոսքով` այդ ուլտրաբուքներն օգտագործողներին կառաջարկվեն նոր հնարավորություններ` տարատեսակ սենսորներ, աքսելերոմետր, որը հնարավորություն կտա խաղերում և բջջային մուլտիմեդիա ծրագրերում հավելյալ գործառույթներ իրականացնել: Haswell պրոցեսորների ցածր էներգաօգտագործման շնորհիվ ուլտրաբուքներն առանց լիցքավորման հնարավոր կլինի օգտագործել առնվազն 8 ժամ: Ակնկալվում է, որ ուլտրաբուքների արժեքը կսկսի $600-ից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում